Եթե դու 20 հատ տանկ ես խոցում ,բայց պատերզմից հետո կարաս մի հատ խեղճ մարդու ձեռ առնես,աղբը ավտոից շպրտես դուրս քո խոցաց 20 տանգը 0 ա.

Herosy ov a
Հայրենիքի պաշտպան Պետրոսի գրառումը ներկայացնում եմ առանց որևէ խմբագրման.

«էդ հերոս բառը տեղի անտեղի ետքան մի օգտագործեք արժեզրկվումա ։Ինձ էլ կխնդրեմ հերոս չասեք ,որովհետև ես հերոսություն չեմ արել ես ուղակի արել եմ իմ պարտականությունները, որը պահանջվում էր տվյալ իրավիճակում ։Եթե հերոս չես չի նշանակում վատն ես վախկոտ ես կարաս քաջ լինես ,բայց ոչ հերոս։Ավելի մանրամասն բացատրելու համար իմ օրինակով ասեմ` ես հրանոթի նշանառում եմ եղել նշանառել եմ հրանոթը ,կրակել եմ ,գործ եմ արել,փոս եմ փորել ,կառաուլ եմ կանգնել,սնարյադ եմ կրել արել եմ են ինչ պիտի անեի ու որ վիրավորվել եմ ու մի կերպ սաղ եմ մնացել չի նշանակում,որ հերոս եմ։Իմ ու լիքը մարդկանց համար հերոսը են մարդնա ,որ քո երեխուն կարաս նենց դաստիարակես ,որ որպես հերոս ու արժանավոր մարդ մատնանշես,որ նմանվի իրան։Եթե դու 20 հատ տանկ ես խոցում ,բայց պատերզմից հետո կարաս մի հատ խեղճ մարդու ձեռ առնես,աղբը ավտոից շպրտես դուրս քո խոցաց 20 տանգը 0 ա ։Նենց ,որ էդ բառը մի քիչ քիչ օգտագոծեք ,որ հետագա սերունդները իմանանան հերոսը ովա» Պետրոս Էֆենջյան

Ձեզ կհետաքրքրի...