Նաիրա Զոհրաբյանն ու գործընկերները կենդանի պատ են կազմել ոստիկանների ու ակտիվիստների միջև
Երևանի Դեմիրճյան փողոցում ընդդիմադիր պատգամավորները կանգնել են ոստիկանների ու ընդդիմության կողմնակիցների միջև, որպեսզի կանխեն բախումները:
«Մենք մեր գործընկերների հետ որոշել ենք կանգնել նրանց միջև, որպեսզի արյունահեղություն թույլ չտանք», – ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Նրան են միացել նաև խմբակցության անդամներ Արման Աբովյանը և Միքայել Մելքումյանը։ Այնտեղ են նաև ՀՀԿ ներկայացուցիչներ Խոսրով Հարությունյանն ու Էդուարդ Շարմազանովը: Իսկ Հայրենիքի փրկության շարժման առաջնորդ Վազգեն Մանուկյանը ընդդիմադիրների շարքերից է հետևում իրադարձությունների զարգացմանը։
Ցուցարարները նաև ցանկանում են աղբամաններով բարիկադներ կառուցել։ Նրանք արդեն մի քանի աղբաման են տեղադրել ոստիկանների դիմաց:
Ոստիկանական զորքերի կենտրոնացում է նկատվում։
auroranews.am