Իշխան Սաղաթելյանը Նիկոլ Փաշինյանին մինչև վաղը ժամը 12-ը ժամանակ տվեց

Jamy 12y

 Հայրենիքի փրկության շարժում համակարգող Իշխան Սաղաթելյանն ընդդիմության հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց ավելի շատ վրաններ տեղադրել Դեմիրճյան փողոցում և ստեղծել պայմաններ՝ գիշերն այնտեղ անցկացնելու համար:

«Առավոտյան խորհրդարան որևէ պատգամավոր չի մտնելու, որովհետև նրանք այլևս անելիք չունեն։ Այս խորհրդարանի շենք պետք է մտնի միայն մեր ուզած ու թելադրած օրակարգով քաղաքական մեծամասնությունը»,- ընդգծեց նա:

Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նա մինչև վաղը ժամը 12-ը ժամանակ է տալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ նա գա ԱԺ ու հրաժարական ներկայացնի։

«Միայն այդ դեպքում մենք կգնանք ընտրությունների», – ասաց նա։

Քաղաքացիներն արդեն մի քանի ժամ է`շրջափակել են Ազգային ժողովի շենքը, այս պահին նրանք Դեմիրճյանի փողոցում են հավաքված: Ժողովուրդն ի պատասխան պատ կազմած ոստիկանների, վանկարկում է «Նիկոլ դավաճան»:

Ձեզ կհետաքրքրի...