«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Hrajarakan

 ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Թեւոսյանը մարտի 9-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասված է հայտարարությունում:

Մարտի 5-ին Վահագն Թևոսյանը նշանակվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ:

Ձեզ կհետաքրքրի...