Տխուր խորհրդանշականություն կա, որ դա տեղի է ունենում ռուս-թուրքական Մոսկվայի պայմանագրի 100-րդ տարելիցից օրեր առաջ. Հակոբ Բադալյան

100 amyak
 Այսօր Էրդողանն ու Պուտինը հեռավար կապով կմասնակցեն Թուրքիայում միջերկրծովյան ափին կառուցվող ատոմակայանի երկրորդ բլոկի շինարարության մեկնարկին: Ընդհանուր լինելու է չորս բլոկ, ծրագրի արժեքը՝ 22 միլիարդ դոլար: Տխուր խորհրդանշականություն կա, որ դա տեղի է ունենում ռուս-թուրքական Մոսկվայի պայմանագրի 100-րդ տարելիցից օրեր առաջ:
Մեկ այլ խորհրդանշականություն է այն, որ Թուրքիայում ՌԴ կառուցելիք ատոմակայանի երկրորդ բլոկի շինարարության մեկնարկից առաջ Հայաստանում արմատական ընդդիմությունը տվեց երկրորդ փողոցը փակելու մեկնարկ ու իրականացրեց այն: Հայաստանի ներքին գործընթացը ունի թերեւս լայն մի նպատակ՝ Հայաստանը հանել խաղից, կամ թույլ չտալ, որ վերադառնա խաղ: Որովհետեւ, չնայած պարտությանը եւ անվտանգային համակարգի փլուզմանը, չնայած իսկապես բարդագույն վիճակին, Հայաստանի սուբյեկտությունը ունի չափազանց մեծ նշանակություն նաեւ նոր ստատուս-քվոյի պայմաններում:
Բայց այդ սուբյեկտությունն իրացնելու համար պահանջվում է ներքաղաքական կայունություն: Դա չի նշանակում իշխանության համար պայքարի բացակայություն: Կայունություն, նշանակում է իշխանության համար բովանդակային պայքար: Որովհետեւ բովանդակային պայքարի դեպքում անհնար է շրջանցել առանցքային ռեգիոնալ թեմաներն ու այդ թվում ռուս-թուրքական հարաբերության թեման, այդ առնչությամբ Ռուսաստանի դերի գնահատման հարցն ու հայ-ռուսական հարաբերության վերափոխման խնդիրը: Դրա փոխարեն, մենք այսօր տեսնում ենք ըստ էության անբովանդակ պայքար իշխանության համար, որը Հայաստանը դարձնում է արտաքին ազդեցության տեսանկյունից առավել խոցելի:
Միեւնույն ժամանակ, նախօրեի լրահոսը հետաքրքիր էր ոչ միայն Դեմիրճյան փողոցով: տեղեկություն եղավ, որ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Հայաստանն ու Վրաստանը իրականացնում էն էներգետիկ առեւտրի մեխանիզմների արդիականացման գործընթաց, որի շնորհիվ երկուըստեք համակարգերը կարող են դառնալ գրավիչ ներդրողների համար: Այդ ծրագրի հաջողությունը Հայաստանի համար ունի քաղաքական եւ անվտանգային էական նշանակություն, ու նաեւ Վրաստանի համար: Ի դեպ, հետաքրքիր է, որ այս շրջանում խիստ անկայուն է նաեւ Վրաստանի ներքին վիճակը:

Ձեզ կհետաքրքրի...