Ես ոչ մի դեպքում չեմ համաձայնի արտահերթ ընտրություններին. Վ. Մանուկյան

Chem hamadzaynvi

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարել է, թե Օնիկ Գասպարյանին ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից հեռացնելու ամենավճռական քայլը կատարեց ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ Սահմանադրական դատարան չդիմելով։ «Հետագա բոլոր գործողությունների համար նա կրում է պատասխանատվություն»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա:

Հնարավո՞ր է՝ այս դեպքերից հետո նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականն էլ առաջ քաշվի: Այս հարցին ի պատասխան՝ Վազգեն Մանուկյանն ասաց, որ դա երկրորդական հարց է, և այս պահին ոչ մի հարց լուծել չի կարող:

Մանուկյանը նշեց, թե արտահերթ ընտրությունների հարցում Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններ լինել չեն կարող։

«Նիկոլ Փաշինյանի օրոք արտահերթ ընտրություններն անհեթեթություն եմ համարում։ Ես անձամբ ոչ մի դեպքում չեմ համաձայնի ընտրություններին։ Դա կնշանակի՝ ինքը մարսեց այն, ինչ մինչև հիմա արել է։ Եթե ես լինեի Օնիկ Գասպարյանի փոխարեն, միանգամից կձերբակալեի Նիկոլ Փաշինյանին»,- ասաց Վազգեն Մանուկյանը։

Ձեզ կհետաքրքրի...