ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Ստեփան Գալստյանը

Jamanakavor

Համաձայն ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանի՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնի թափուր լինելու պայմաններում գլխավոր շտաբի բնականոն կենսագործունեությունն ապահովելու նպատակով, ԳՇ պետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես հանձնարարվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին՝ հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

Հիշեցնենք՝ Գալստյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնում է 2009-ից: Ավելի վաղ Գալստյանը զբաղեցրել է ավիացիոն ջոկատի, զորամասի, ապա՝ բազայի հրամանատարի պաշտոնները:

Ձեզ կհետաքրքրի...