Հաստատվել է հանրակրթական պետական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղը համալրելու մրցույթի թեստավորման հարցաշարը

Harcashar
Հաստատվել է հանրակրթական պետական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղը համալրելու մրցույթի թեստավորման հարցաշարը:
📕Հարցաշարում ներառված են մանկավարժական, հոգեբանական, ուսումնամեթոդական իմացությունը (70 տոկոս), ինչպես նաև կրթության բնագավառի օրենսդրության (30 տոկոս) ստուգող հարցեր:Հարցաշարը կազմված է 200 հարցից:
📗Համաձայն ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցութային նոր կարգի` մրցույթը կայանալու է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի: Հարցազրույցի փուլի հարցաշարում ներառվում է հինգ հարց, որոնք կազմում են հանրակրթական ուսումնական հաստատությունները: Դրանք բնույթով պետք է լինեն իրավիճակային` ուղղված մասնակիցների մանկավարժական և ուսումնամեթոդական գիտելիքների, կարողությունների ու հմտությունների բացահայտմանը։
📘Թեստավորման հարցաշարը՝ https://escs.am/…/37c02df133a80cef4f44ea1c8fedb448.pdf
📘Ուսուցչի մրցույթի կարգը՝ https://escs.am/…/13120784a46b355871e9978eadf4ce71.pdf

Ձեզ կհետաքրքրի...