Այժմ էլ տեսնում եմ, թե ինչպես են որոշ քաղաքական շրջանակներ ոlւղղակի կամ անուղղակի մեղադրանքներ հնչեցնում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հասցեին, թե իբր նա դրսևորել է անսկզբունքայնություն՝ հեռանալով շտաբի պետի պաշտոնից. Էդմոն Մարուքյան

Jraxacin jur chlcrec
 Այժմ էլ տեսնում եմ, թե ինչպես են որոշ քաղաքական շրջանակներ ուղղակի կամ անուղղակի մեղադրանքներ հնչեցնում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հասցեին, թե իբր նա դրսևորել է անսկզբունքայնություն՝ հեռանալով շտաբի պետի պաշտոնից։
Մինչդեռ Օնիկ Գասպարյանն այնքան ուժեղ պետական մտածողություն կրող անձ է, որ ունենալով բանակի գեներալիտետի հսկա մասի աջակցությունը, միևնույն է, թույլ չտվեց երկիրը մտցնել ներքին բախումների կամ արնահեղության մեջ։
Եվ սա է, որ տարբերում է պետական մտածողության տեր գործչին շարքային քաղաքական գործչից, ինչը, իհարկե, հասու չէ նրանց, ում ջրաղացին ջուր չլցրեց գեներալը՝ իր ու Զինված Ուժերի պահանջներն ու այս իրավիճակից դուրս գալու գործընթացն այլ հարթություն տեղափոխելով:

Ձեզ կհետաքրքրի...