ՍԴ-ն և վարչական դատարանը չեն կարող կասեցնել ԶՈՒ ԳՇ պետի ազատման հրամանագիրը. նախարարի պարզաբանումը

Chen karogh azatel

 Սահմանադրական դատարանի կողմից կասեցման որոշումը, եթե նման որոշում հնարավոր է պատկերացնել, չի կարող տարածվել արդեն ավարտված հարաբերությունների նկատմամբ, ինչպիսին ԶՈՒ շտաբի պետի ազատումն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է  Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պարզաբանելով Օնիկ Գասպարյանի ազատման շուրջ ստեղծված իրավական թյուրըմբռնումները:

-Հնչում են հետևյալ փաստարկները, որ օրենքի սահմանադրականության վիճարկման շրջանակներում, եթե ՍԴ-ն կասեցնի վիճարկվող դրույթը, դա նաև կկասեցնի Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագիրը։

Քննարկվող դեպքում, նախ պետք է արձանագրել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով վիճարկվող իրավական նորմի կասեցումը հնարավոր է միայն, եթե նման որոշում չկայացնելը կարող է հանգեցնել անդառնալի կամ ծանր հետևանքների կողմերից մեկի կամ հանրության համար։ Սա չափազանց բարձր շեմ է, ինչը վերաբերելի դեպքում առերևույթ բացակայում է: Բացի դա, ՍԴ կողմից կասեցման որոշումը, եթե նման որոշում հնարավոր է պատկերացնել, չի կարող տարածվել արդեն ավարտված հարաբերությունների նկատմամբ, ինչպիսին ԶՈՒ շտաբի պետի ազատումն է. կլինի դա հրամանագրով կամ իրավունքի ուժով, էական չէ:

-Որո՞նք են ՀՀ վարչական դատարանի կողմից ԶՈԻ շտաբի պետի կամ տեղակալի պաշտոնից ազատման հրամանագրի վիճարկման հայցը վարույթ ընդունելու հետևանքները։ Արդյո՞ք այդ դեպքում համապատասխան ակտը համարվում է կասեցված։

-Կասեցումը վերաբերում է կատարում ենթադրող ակտերին։ Հնարավոր չէ կասեցնել այն ակտը, որը չի ենթադրում կատարում։ Հետևաբար, կարծում եմ, որ նման սցենարն էլ տեսականորեն անհնար է: ՀՀ վարչական դատարանի մի շարք որոշումներ կան, որտեղ վարույթ ընդունելիս չի քննարկվել կասեցման հարցը հենց վերը նշված պատճառով։ Իրականում, շատ պարզ հարց է․ եթե չկա կատարման պրոցես, ապա ինչը պետք է կասեցվի, սա ցանկալի արդյունքի համար իրավական նորմերի մեկնաբանությունը «հարմարեցնելու» արդյունք է։

-Տարբեր իրավաբաններ պնդում են, որ այդ ակտը (հրամանագիրը) առ ոչինչ է և կարող է չկատարվել։

-Այստեղ նույնիսկ մեկնաբանությունն է ավելորդ․ պետք է ընդամենը կարդալ ինչ է նշանակում առ ոչինչ վարչական ակտ։ Կարծում եմ՝ սա ևս ցանկալի մեկնաբանություններ գտնելու և «հարմարեցնելու» արդյունք է։

Ձեզ կհետաքրքրի...