Ես հենց հիմա փակել եմ ՊՆ-ի մուտքը, թափով եկեք փակենք բոլոր մուտքերը. Արսեն Ղուկասյանը՝ անհետ կորածների ծնողներին

Անհետ կորած զինծառայողների հարազատներից Արսեն Ղուկասյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ այս պահին ավտոմեքենայով փակել է ՊՆ շենքի մուտքը՝ կոչ անելով բոլոր ծնողներին ավտոմեքենաներով հասնել ՊՆ ու փակել ՊՆ-ի բոլոր մուտքերը:

Ղուկասյանն ասաց, որ ՊՆ գնացել են շատ կարևոր հարցով հանդիպելու պաշտպանության նախարարին, սակայն իրենց չեն ընդունում, դրա փոխարեն զբաղվում են իրենք իրենց հարցերով. «Էս մարդիկ, կոպիտ ասած, թքած ունեն թե մեզ վրա, թե մեր երեխեքի վրա: Ես այս պահին այստեղ եմ, ավտոն տեղից չեմ շարժելու, խնդրում եմ բոլոր այն ծնողներին, որոնք ունեն մեքենաներ, եկեք բոլոր մուտք ու ելքերը փակենք ՊՆ-ի, որ հասկանան, որ հերիք է մեզ քթից բռնած տանեն էստեղ-էնտեղ: Մենք իրենց լակոտն ու թուլեքը չենք, կյանքներս կերել են: Համբերության բաժակը լցվել է, արդեն թափվում է. կամ իրենք կսկսեն աշխատել մեր երեխեքի հարցով, էսօր լուրջ վիճակ է, բայց էս մարդիկ ոչ մի բան չեն անում, զբաղված են իրենց աթոռներով: Ես ասացի՝ եթե չընդունեցիք, հետո դուք եք մեզ խնդրելուոր մենք ձեզ հետ հանդիպում ունենաք»,-ասաց նա՝ հավելելով, որ այս պահին ընդամենը 3-4 ծնողներով են:

Ձեզ կհետաքրքրի...