Դատարանը վարույթ է ընդունել Տիրան Խաչատրյանի դիմումը

Tiran

 Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի դիմումը:

Նա մարտի 3-ին հայց էր ներկայացրել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն պաշտոնից ազատելու նախագահի հրամանագիրը:

Նախնական դատական նիստը տեղի կունենա ապրիլի 29-ին:

Ձեզ կհետաքրքրի...