Վազգեն Մանուկյանն իմքայլականներին «ճուտիկներ» անվանեց

Manukyan

 Վազգեն Մանուկյանն այսօր՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ իմքայլական պատգամավորներին անվանեց «ճուտիկներ»՝ անդրադառնալով վերջինների հայտարարություններին, թե ինքը պետք է հասկանա, որ այժմ 90-ականները չեն, որ փորձեն բռնի ուժով մտնել խորհրդարան:

 «Էդ ճուտիկները գիտեն միայն այն, ինչն էսօր է. ես գիտեի՝ ինչն է ճիշտ 90-ականներին, ես գիտեմ՝ ինչն է ճիշտ հիմա և ես գիտեմ, թե ինչ ուղղությամբ մենք պետք է գնանք, որ ճիշտ լինի: Մարդիկ կան, որ ժամանակի հետ զարգանում են և համապատասխանում են ժամանակին, և մարդիկ կան, որ չեն համապատասխանում ժամանակին: Օրինակ՝ այդ ճուտիկները՝ «Իմ քայլի». իրանք գնացել են կուրսերի, իրանք անգլերեն են սովորել, այնտեղ իրենց ինչ-որ համամարդկային բաներ են բացատրել և այլն, բայց դրանք արդեն հնացել են, չեն համապատասխանում արդի աշխարհին»,- ասաց նա:

Ձեզ կհետաքրքրի...