ՀՀ պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն կոշիկի արտահանմամբ զբաղվող կազմակերպություններին հրավիրում է մասնակցել փորձնական ծրագրին
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ համաձայն ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 2195–Լ որոշման, Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր ճանաչված «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ավարտել է ծրագրի մշակումը և պատրաստ է իրականացնել պիլոտային նախագծի ներդրում։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն կոշիկի արտահանմամբ զբաղվող կազմակերպություններին հրավիրում է մասնակցել փորձնական ծրագրին:
Ցանկացողներն ազգային օպերատորի ներկայացուցչի հետ կարող են կապ հաստատել մարտի 15-ից հետևյալ եղանակներով՝ հեռ․ +374 10 300 300, էլ․ հասցե՝ info@e-mark.am, ժամը 10։00–17։00-ն։