Իրավիճակը Բաղրամյան և Դեմիրճյան փողոցներում (տեսանյութ)
«Ա1⁺»-ի տեսախցիկը շրջեց Բաղրամյան և Դեմիրճյան փողոցներով, զրուցեց այնտեղ գիշերող քաղաքացիների հետ։
Նրանք պնդեցին, որ շարունակելու են իրենց պայքարը մինչև հասնեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։ Քաղաքացիներից մեկը նույնիսկ նշեց՝ առաջին հնարավորության դեպքում կփակեն նաև Ազգային ժողովի տնտեսական մուտքը, որպեսզի պատգամավորները ելքի ու մուտքի հնարավորություն չունենան։