Մենք ցույց ենք տալիս մեր ազգային շահերը պաշտպանելու ունակությունը. Պուտին
Վլադիմիր Պուտինը ներդրումային ակտիվությունը խթանելու վերաբերյալ գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է Ռուսաստանի դեմ վերջերս կիրառվող պատժամիջոցներին՝ գրում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով տնտեսական սահմանափակումները գործի են դրվել հենց այն բանի համար, որ մենք գոյություն ունենք և ցույց ենք տալիս մեր ազգային շահերը պաշտպանելու ունակությունը», — ասել է Պուտինը:
Պուտինը համոզված է, որ եթե իշխանությունները շարունակեն մեծ ուշադրություն դարձնել ներդրումային միջավայրին, «այդ դեպքում մեր դեմ ձեռնարկված ցանկացած քայլ մեզ միայն օգուտ կտա»: