Մալաթիա-Սեբաստիայի Շերամի 105/3 հասցեում գտնվող մոտ կեսդարյա թթենին փորձել են հատել

Ttenin

 Մալաթիա-Սեբաստիայի Շերամի 105/3 հասցեում գտնվող մոտ կեսդարյա թթենին փորձել են հատել: Դեպքն արձանագրել և միջամտել է Երևանի ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը: Նյութերը փոխանցվել են ոստիկանություն: Ավագանու անդամի խոսքով՝ կասկածելի է նաև համայնքապատկան, կանաչապատ տարածքի վաճառքի գործարքը:
Սեփականատերն իրեն պատկանող շուրջ 70 քմ տարածքում, որը ձեռք է բերել 4-5 տարի առաջ անհատից, նախատեսում է կառուցապատում իրականացնել:
«Կանաչապատում և շրջակա միջազվայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի մասնագետներն անմիջապես տեղում զննել են ծառը: Ցավոք, առողջ, բայց արդեն վնասված ծառը պահպանել հնարավոր չէ:
Սեփականատերը համաձայնել է վերականգնել տարածքի կանաչ զանգվածը

Ձեզ կհետաքրքրի...