ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը կոնգրեսականի հետ քննարկել է ԱՄՆ օրենսդիրների կողմից ռազմագերիների հարցով քայլեր ձեռնարկելու հնարավորությունները
Մարտի 12-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հեռախոսազանգ է ունեցել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Բայրոն Դոնալդսի հետ:
Հանդիպման ընթացքում դեսպան Ներսեսյանը ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձնազերծված պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար իրադրությունը և ընդգծել հայ ռազմագերիների ու պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման խնդիրը։
Զրուցակիցները քննարկել են ԱՄՆ օրենսդիրների կողմից ռազմագերիների հարցով համապատասխան քայլեր ձեռնարկելու հնարավորությունները։