ՀՓՇ անդամներն ավարտեցին նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիան
«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամներն ավարտեցին ՀՀ նախագահի նստավայրի դիմաց անցկացված բողոքի ակցիան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ շարժման անդամ Գերասիմ Վարդանյանը նշեց, որ ակցիան ավարտում են այն պատճառով, որ տեղեկություն ունեն, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել նախագահական նստավայրից:
Գերասիմ Վարդանյանը հավելեց, որ այսօր ավարտում են իրենց բողոքի ակցիաները, սակայն շարունակելու են պայքարը:
Մարտի 13-ի, ժամը 12:00-ին «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են անցկացրել Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ: