Իրանում ՀՀ դեսպանն այդ երկրում Շվեյցարիայի դեսպանին ներկայացրել է պատերազմից հետո Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները

Despan

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է ԻԻՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Մարկուս Լեյթներին:
Ա․ Թումանյանը ներկայացրել է 2020թ․ Արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված վիճակը և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները։
ԻԻՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանն իր զորակցությունն է հայտնել Հայաստանում ստեղծված հետպատերազմական ծանր վիճակի հաղթահարման գործում՝ մաղթելով ողջ տարածաշրջանում կայունության և խաղաղության շուտափույթ հաստատում։

Ձեզ կհետաքրքրի...