Վրաստանում մարդիկ ցույցի են դուրս եկել՝ պահանջելով թուրքական ընկերության կողմից ՀԷԿ-ի կառուցման դադարեցումը
Քութայիսիի կենտրոնական հրապարակում ցույց է անցկացվում՝ պահանջելով դադարեցնել «Նամախվանի ՀԷԿ»-ի կասկադի շինարարությունը:
Բնակչությանը զուգահեռ, ակցիային միանում են բնապահպանները, քաղաքացիական ակտիվիստներն ու քաղաքական գործիչները:
Նրանց չորս հիմնական պահանջներից մեկն Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի հրաժարականն է:
«Մեր հիմնական պահանջն է չեղարկել կառավարության այն հրամանը, որը նախատեսում է Ռիոնիի կիրճը փոխանցել օտարերկրյա ներդրողի ձեռքը: Երկրորդ պահանջը «Էնկա»-ի հետ պայմանագրի խզումն է: Երրորդը՝ 2015 թվականից ի վեր թողարկված բոլոր փաստաթղթերը պետք է չեղյալ հայտարարվեն, և, վերջապես, էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան պետք է հրաժարական տա», – ասել է Ռիոնիի կիրճի բնակիչ Վարլամ Գոլեթիանին:
a1plus.am