Տարեց ճապոնացիներն սկսել են էկզոկմախք հագնել՝ ծերության օրոք աշխատելու համար

ekzo kmaxq

 Տարեց ճապոնացիներն սկսել են էկզոկմախք կրել, որպեսզի ծերության օրոք աշխատեն, գրում Է New Scientist-ը: Երկրի բնակչությունը ծերանում Է․ 28 տոկոսը կազմում են 65 տարեկան և ավելի բարձր տարիքի մարդիկ: Այդ պատճառով Ճապոնիայում աշխատուժի պակաս է գոյացել՝ մասնավորապես շինարարության, արտադրության և գյուղատնտեսության ոլորտներում։

Էկզոկմախքները դարձել են հարցի լուծում: Մի շարք տեխնոլոգիական ընկերություններ մշակել են մատչելի սարքեր, որոնք ծանր իրեր բարձրացնելիս կարող են ծանրությունը իրենց վրա վերցնել: Innophys ընկերության 1300 դոլար արժողությամբ էկզոկմախքը թույլ Է տալիս առանց ջանքերի բարձրացնել 24 կգ։

Ի դեպ, սարքը լիցքավորվում Է ոչ թե մարտկոցների օգնությամբ, այլ մկանային ուժի միջոցով և աշխատում Է սեղմված արտամղվող օդով:

 

1in.am

Ձեզ կհետաքրքրի...