Ադրբեջանում պահվող հայերը ռազմագերիներ չեն համարվում. նրանք Հայաստանից ապօրինաբար են ուղարկվել Ադրբեջանի տարածք. Բայրամով

bayramov

 Ադրբեջանը կատարում է իր պարտավորությունները եռակողմ պայմանավորվածության համաձայն և Հայաստանին է վերադարձրել բոլոր ռազմագերիներին։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Ադրբեջան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Բայրամովը նշել է, որ ներկայումս Ադրբեջանում պահվող հայերը ռազմագերիներ չեն համարվում. «Կցանկանայի ևս մեկ անգամ մեկնաբանել ռազմագերիների փոխանակման հարցը: Ադրբեջանական կողմը բոլոր ռազմագերիներին հանձնել է հակառակ կողմին՝ եռակողմ հայտարարության համաձայն: Եվ նրանց թիվը շատ ավելի մեծ է այն ռազմագերիների քանակից, որոնց Հայաստանը հանձնել է Ադրբեջանին։ Ուզում եմ նշել, որ ներկայումս Ադրբեջանում պահվող հայերը ռազմագերիներ չեն համարվում։

Դրանք անձինք են, որոնք նոյեմբերի 26-ին ռազմական գործողությունների դադարեցումից հետո Հայաստանից ապօրինաբար են ուղարկվել Ադրբեջանի տարածք։ Նրանք հանցագործություններ են կատարել՝ սպանելով ինչպես խաղաղ քաղաքացիներին, այնպես էլ զինծառայողներին։ Նրանց նկատմամբ Ադրբեջանը, օրենսդրությանը համապատասխան, իրականացնում է քննչական գործողություններ։ Նման կրկնությունից խուսափելու համար կարևոր է եռակողմ հայտարարության պահպանումը»,- հայտարարել է Բայրամովը։

Ձեզ կհետաքրքրի...