Փողոցների մեծ ու փոքր փոսերն իսկական փորձություն են մեքենաների ու վարորդների համար
Քաղաքի ասֆալտապատ ճանապարհները ձմռանն աղ ու ավազով մշակում են, առկա է բեռնատարների ու, առհասարակ, մեքենաների մեծ հոսք, ժամանակին արված վատորակ ասֆալտ: Քաղաքի այս տարվա ասֆալտապատման մրցույթները դեռևս հունվարին են կայացել, սակայն եղանակը գործի անցնելու հնարավորություն չէր տալիս:
Փոսալցումը քաղաքում արդեն սկսվել է: Բայց նախքան ասֆալտը փռելը նախապատրաստական աշխատանք է արվում: