Մարտունիում շմոլ գազի արտանետման հետևանքով 15 տարեկան երեխա է մահացել
Մարտունիում շմոլ գազի արտանետման հետևանքով 15 տարեկան երեխա է մահացել:
ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության Մարտունու շրջանային բաժնի 911 ահազանգման կենտրոնում և Ոստիկանության Մարտունու բաժնի հերթապահ մասում ժամը 22:10-ին ահազանգ է ստացվել Մարտունի քաղաքի բնակելի տներից մեկում մահացած 15-ամյա բնակիչ Տ.Ղ.-ի մասին:
Դեպքի վայր մեկնած փրկարարներն ու ոստիկանները պարզել են, որ պատանին գտնվել է լոգարանում և մահացել է շմոլ գազի արտանետումից:
ՀԱՐԳԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ
Ներքին գործերի նախարարությունը կրկին զգուշացնում և հորդորում է՝ պահպանել կենցաղում բնական գազից օգտվելու անվտանգության պահանջները և ներտնային գազասպառման համակարգի անվտանգ շահագործումը: Զերծ մնալ դժբախտ ելքով պատահարներից և արտակարգ իրավիճակից: