ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը գրառում է արել՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանի՝ մարտի 15-ի հայտարարությանը

rdzaganq

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը գրառում է արել՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանի՝ մարտի 15-ի հայտարարությանը։

«Մարդը ինչքան լկտի պետք է լինի, որ, կեղծած լինելով 1995 թ․ խորհրդարանակաան և 1996 թ․ նախագահական ընտրությունները, ամենավերջին վախկոտի նման 1998 թ․ մի հատ «փըխկ»-ից փախչի պատասխանատվությունից, 2013 թ․ նախագահական ընտրություններից ընդամենը երեք ամիս առաջ հայտարարի, որ ինքը արդեն 68 տարեկան է, և, ըդհանրապես, պատասխանատվության ամենամեծ մասնաբաժինը ունենա երկրում արձանագրված բոլոր բացասական իրողություններում, ու, երբ նկատվում են քաղաքական կայունությանը միտված դրսևորումներ, ցինիկաբար հանդես գա նման առաջարկությամբ:

Հ․ Գ․ Խոսքս վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանին և նրա վերջին մտքերին՝ քաղաքական ճգնաժամի «հաղթահարելուն միտված»,-հայտարարել է Հովիկ Աղազարյանը:

Ձեզ կհետաքրքրի...