Եվրախորհրդարանը վերահաստատել և դատապարտել է Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների ներգրավումը Արցախյան պատերազմում

Qnnadatel e

 Սիրիական հակամարտության վերաբերյալ Եվրախորհրդարանի 2021 թվականի մարտի 11-ի բանաձևում միանշանակ հաստատվում է Թուրքիայի կողմից Սիրիայից վարձկանների Արցախյան պատերազմում ներգրավման փաստը՝ փոխանցում է «Инфотека24»-ը:

Բանաձևի տեքստում, մասնավորապես, ասվում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների տվյալներով Թուրքիան սիրիացի վարձկանների է տեղափոխել Լեռնային Ղարաբաղ:

Եվրախորհրդարանը վճռականորեն դատապարտում է Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների օգտագործումը Լիբիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտություններում, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերի խախտումը»,- ասված Է բանաձևում:

 

Ձեզ կհետաքրքրի...