ՀՊՏՀ-ն վերադառնում է հեռավար ուսուցման
Կորոնավիրուսի տարածման տեմպով պայմանավորված՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը վաղվանից վերադառնում է հեռավար ուսուցման:
ՀՊՏՀ ռեկտորատը երեկ կայացած նիստում որոշել է մարտի 17-ից ապրիլի 5-ը ՀՊՏՀ-ում ուսումնական գործընթացը կազմակերպել հեռավար հիմունքներով՝ zoom հարթակում՝ տեղեկացնում են ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: