Մի քանի գործով, գուցե, ստացված լինի. փոխոստիկանապետը՝ Ինտերպոլի փաստաթղթի մասին

Pokhvostikanapet

 Այս պահի դրությամբ չեմ կարող որևէ տեղեկատվություն տրամադրել, որովհետեև փաստաթուղթը նոր է հրապարակվել, լրագրողների հետ զրույցում ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հրապարակած Ինտերպոլի փաստաթղթին:
Փաստաթղթի համաձայն՝ նախկին դատախազ Գևորգ Կոստանյանի հետախուզումն Ինտերպոլը համարել է քաղաքական և մերժել է ՀՀ-ի հետ համագործակցությունը։

«Ինչ վերաբերում է այն համգամանքին, որ հետախուզումը կարող է դադարեցված լինել կամ չլինել, և ինչու մենք չենք տրամադրել, պետք է նշեմ, որ դա առավել նախաքննություն իրականացնող մարմնի գործառույթը պետք է լիներ, ոչ թե ոստիկանության», — նշեց փոխոստիկանապետը:

Հարցին՝ ոստիիկանությունում տվյալներ չկա՞ն՝ արդյոք այդ մասով գործակցությունը դադարեցվել է, Ֆիդանյանը պատասխանեց.

«Բավական մեծ թվով անձանց վերաբերյալ ստանում ենք, իսկ կոնրկետ որ անձի վերաբերյալ ենք ստացել և ումով է դադարեցվել՝ չեմ կարող մտաբերել: Մոտ 500 մարդ հետախուզվում է Ինտերպոլի կողմից, բոլորին չեմ կարող հիշել»:

Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց՝ որևէ գործով ոստիկանությունը պատասխան ստացե՞լ է, որ քաղաքական հետապնդում կա.

«Մի քանի գործով, գուցե, ստացված լինի, բայց հիմա կոնկրետ ում մասին ենք ստացել՝ չեմ կարող ասել»:

 

auroranews.am

Ձեզ կհետաքրքրի...