Ռազմական բյուջեի կրճատման հարց Կառավարությունում չի քննարկվում եւ չի նախատեսվում քննարկվել. Մհեր Գրիգորյան

Grigoryan

 Ռազմական բյուջեի կրճատման հարց Կառավարությունում չի քննարկվում եւ չի նախատեսվում քննարկվել: «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Մի քանի օր է՝ մամուլում տեղեկություններ են տարածվում, թե Կառավարությունը որոշել է կրճատել ռազմական բյուջեն, եւ նման քննարկում է արդեն եղել: ՀԺ-ն Գրիգորյանից հետաքրքրվել էր, թե որքանո՞վ է իրականությանը համապատասխանում այդ տեղեկությունը, եւ թե արդյոք նման քննարկում եղե՞լ է:

«Մենք այս պահին քննարկում ենք բացառապես բյուջետային ծախսերի արդյունավետության բարձրացման հետ կապված հարցեր, որոնց մասով տրվելիք լուծումների արդյունքում որոշ ծրագրերի գծով ծախսերը կավելանան, իսկ որոշների գծով կնվազեն»,- նշեց Գրիգորյանը:

Բացի այդ՝ փոխվարչապետն ընդգծեց, որ պաշտպանության ոլորտը, բնականաբար, եղել եւ շարունակում է մնալ Կառավարության առաջնահերթությունը, եւ բյուջետային ծախսերի արդյունավետության բարձրացման գործընթացները միայն կնպաստեն ոլորտի ամրապնդմանը:

Ձեզ կհետաքրքրի...