Սյունիքի մարզում քաղպաշտպանության 8 հենակետ է գործելու, կառուցվելու են ապաստարաններ. Փիլոյան

Piloyan

 Ապաստարանների մասով սահմանամերձ բնակավայրերում վիճակն ավելի լավ է, քան, օրինակ՝ Երևանում և հարակից շրջաններում: Այդ մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը: 

Նա հայտնեց, որ Տավուշի մարզի օրինակով ապաստարաններ են կառուցվելու նաև Սյունիքի մարզում: 

Նախարարը հայտնեց, որ Սյունիքում լինելու է քաղպաշտպանության 8 հենակետ, մեկն արդեն սկսել է գործել Շուռնուխում: Առաջիկայում հենակետերը կգործարկվեն նաև Շիկահողում, Դավիթ Բեկում, Տեղ գյուղում և ևս 4 համայնքում: Հենակետերում, ըստ Փիլոյանի, կլինեն առաջին անհրաժեշտության պարագաներ և դեղորայք:   

Ձեզ կհետաքրքրի...