Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գազատար գոյություն չունի. նախարարությունը պարզաբանում է

Gaz

 Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ գազատար գոյություն չունի: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից:

Նշենք, որ ռուսական լրատվամիջոցները հայտնում են, թե ռուսական գազի մատակարարումը Հայաստան ժամանակավորապես Ադրբեջանի տարածքով կիրականացվի: Նրանք վերահրապարակել են «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի տարածած պաշտոնական հաղորդագրությունը այն մասին, որ «Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» գազատարի վրա պլանային կանխարգելիչ եւ վերանորոգման աշխատանքների ընթացքում ռուսական գազը սպառողներին կմատակարարվի Ադրբեջանի տարածքով:

ՏԿԵ նախարարությունից մեր զրույցում ասացին. «ՀՀ-ի կողմից երբեւէ չի քննարկվել գազը Ադրբեջանի տարածքից ստանալու հարց: ՀՀ-ն գազը ստանում է Վրաստանի միջոցով՝ Կարմիր Կամուրջ-Սեւքար-Բերդ մայրուղային գազատարով»:

Նախարարության պատասխանից ըստ էության հասկացվում է, որ մատակարարման փոփոխությունն ըստ էության իրականացվում է Ռուսաստանի կողմից եւ վերջնական գազը Հայաստանը ուղիղ ստանում է այն երկրից, որտեղից մինչ այդ ստանում էր՝ այսինքն Վրաստանից:

Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ օրեր առաջ պայմանագիր է կնքվել «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի եւ Ադրբեջանի պետական նավթային ընկերության միջեւ, որում նշվում է, որ տարանցումը տեւելու է 3 շաբաթ, ինչից հետո գազի փոխադրումը նախկինի պես կանցնի Ռուսաստանի եւ Վրաստանի տարածքով:

 

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...