Մուրացանի զինվորական հոսպիտալի բակում նռնակ է հայտնաբերվել

nrnak

Մարտի 18-ին՝ ժամը 12։55-ին, տեղեկություն է ստացվել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որ Երևանի Մուրացանի փողոցում գտնվող Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի բակում հայտնաբերվել է նռնակ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը։

Ձեզ կհետաքրքրի...