ԵԽ պատգամավորն անբարո արարք է որակել Թուրքիայում HDP-ական պատգամավորին մանդատից զրկելը

Anbaro e hamarel

Եվրախորհրդարանի պատգամավոր և Թուրքիայի հարցերով նախկին զեկուցող Քեթի Փիրին քննադատել է Թուրքիայի մեջլիսի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուին մանդատից զրկելու որոշումը:

Փիրին Թուրքիայի իշխանություների կողմից ձեռնարկված այդ քայլը ապօրինի է որակել: Այս մասին նա գրառում է արել Twitter-ում:

«Իմ զորակցությունն եմ հայտնում HDP-ի պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուին: Նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելը անօրինական, անբարոյական ու վախկոտ արարք էր»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ մարտի 17-ին Թուրքիայի մեջլիսի ընդհանուր ժողովում ընթերցվել էր HDP-ից ընտրված պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուի պատժի ենթարկելու վերաբերյալ դատարանի որոշման հիման վրա նախագահականի միջնորդությունը: Ըստ այդմ, Թուրքիայի Սահմանադրության համապատասխան, միջնորդության ընթերցումից հետո Գերգերլիօղլուն զրկվեց մանդատից և անձեռնմխելիությունից: Վերջինս «ահաբեկչական կառույցի օգտին քարոզչություն անելու» համար դատապարտվել էր 2 տարի 6 ամիս ազատազրկման:

 

ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...