Ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են արել Կառավարության դիմաց

cnoghnery

Կառավարության դիմաց բողոքի էին դուրս եկել ժամկետային զինծառայողների ծնողները։

Նրանք պահանջում են պատերազմ անցած իրենց երեխաներին ժամկետից շուտ զորացրել։ Ծնողները պահանջում են նաև զինծառայողներին սոցփաթեթից օգտվելու հնարավորություն տալ։

Ըստ ծնողների՝ հետպատերազմական շրջանի հիմնական ծանրությունն այսօր ևս զինծառայողների ուսերին է։ Ժամկետային զինծառայողների ծնողներին ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոստացել հարցը քննարկելուց հետո պատասխանել։

Սուրեն Ջուլհակյան (զինծառայողի ծնող) — Մեր պահանջը կապված է խրախուսանքի տեսքով ծառայության կրճատման ու սոցփաթեթի տրամադրման հետ, պատասխանը տալու են երկու շաբաթ հետո:

Ձեզ կհետաքրքրի...