ՈՒԿՐԱԻՆԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԱՆՑԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ «ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆԸ»

Ukr Azer

 Ուկրաինան առաջարկել է Ադրբեջանին մասնակցել ԼՂ Ադրբեջանին անցած տարածքների «վերականգնմանը», հայտարարելով, որ Կիեւը նման փորձ ունի եւ կարող է վերականգնել ենթակառուցվածքային օբյեկտներ, նախագծեր, արդյունաբերական եւ գյուղատնտեսական ձեռնարկություններ, զբաղվել մելորացիայով, բնապահպանությամբ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարությունը։

Եթե Ադրբեջանի ղեկավարությունը հետաքրքրություն ցուցաբերի, ապա Կիեւը պատրաստ է հնարավոր ամեն ինչով աջակցելու, որպեսզի տեղի բնակչությունը, նաեւ հայերը, կարողանան ավելի արագ վերադառնան նորմալ կյանքին, հավաստիացրել են Կիեւից։ Եթե պայմանավորվածություններ ձեռք բերվեն, ապա կատարվելիք աշխատանքները հնարավոր կլինի կոորդինացնել միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի շրջանակներում։

 

hraparak.am

Ձեզ կհետաքրքրի...