Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզում է

Aragoctn

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Արագածոտնի մարզ՝ համայնքային այցերի: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը: 
«Նախատեսված են հանդիպում-քննարկումներ մարզի բնակիչների հետ:
Վարչապետը նաև հարգանքի տուրք կմատուցի զոհված զինծառայողների հիշատակին և կհանդիպի Արցախյան պատերազմում իրենց կյանքը հայրենիքի համար զոհած մեր զինվորների հարազատներին»,- գրել է նա:

Ձեզ կհետաքրքրի...