Արսեն Ավակովը չի բացառել Արևմուտքի և Ռուսաստանի միջև կատարվածը «թեժ պատերազմի» վերածվի Ուկրաինայում
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը չի բացառել Արևմուտքի և Ռուսաստանի միջև նոր «սառը պատերազմի» բռնկումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերից հետո:
«Սա կարող է լինել «սառը պատերազմի» սկիզբ Արևմտյան քաղաքակրթության և ռուսական կայսրության միջև, ինչպես Պուտինն է այն տեսնում», — մեջբերում է «Գորդոն» հրատարակությունը «Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում Ավակովի կատարած հայտարարությունը:
Միևնույն ժամանակ, Ավակովը մտահոգություն է հայտնել, որ սա կարող է «թեժ պատերազմ» դառնալ Ուկրաինայի համար:
Նա ընդգծել է, որ Ուկրաինան պետք է պատրաստ լինի դրան:
Ավակովը նաև համաձայնել է ԱՄՆ նախագահի հետ` վերահաստատելով նրա խոսքերը:
«Պուտինը մարդասպան է: Դրանում մենք հարցեր չունենք»,-ասել է նախարարը:
Պուտինը, ի պատասխան Բայդենի խոսքերի, որը դրական է պատասխանել լրագրողի սադրիչ հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանի ղեկավարին համարում է «մարդասպան», մաղթել է առողջություն ամերիկացի գործընկերոջը և հրավիրել է նրան բաց բանակցություններ վարել առցանց ձևաչափով:
auroranews.am