«Ազնավուր» կենտրոնում ֆրանսիական ինստիտուտ կստեղծվի

Fransiakan istitut

Ֆրանսիայի դեսպանատան հիմնական նախագծերի շարքում Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտն է, ֆեյսբուքի իր իր էջում հայտնել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը:

«Որքան էլ զարմանալի է, Ֆրանսիան Հայաստանում մշակութային կազմակերպիչ չունի: Ֆրանսիայի հետ կապված (բազմաթիվ) մշակութային միջոցառումներն այսօր կազմակերպվում են դեսպանության և Հայաստանի մշակութային հաստատությունների կողմից, կամ համագործակցության շնորհիվ», — ասված է դեսպանի գրառման մեջ:

Նա հիշեցրել է, որ նախագահներ Էմանուել Մակրոնի և Արմեն Սարգսյանի հովանու ներքո 2018-ի հոկտեմբերին Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ընթացքում Ֆրանսիայի կառավարության, «Ազնավուր» հիմնադրամի և «Ալյանս Ֆրանսեզի» հայաստանյան գրասենյակի միջև ստորագրվել է հռչակագիր` ստեղծելու ֆրանսիական մշակութային և լեզվի կենտրոն, որն ի վերջո կդառնա Ֆրանսիական ինստիտուտ:

Ազնավուրի կենտրոնում, որն ամբողջությամբ կվերազինվի «Ազնավուր» հիմնադրամի կողմից, կհիմնվի և՛ ինստիտուտը և՛, իհարկե, Շառլ Ազնավուրի թանգարանը։

 

 

Ձեզ կհետաքրքրի...