ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ ԻՆՉՈՒ ՓՈԽՎԵՑԻՐ . երկար է, բայց կարդացեք, կգտնեք նաև ձեր մտքերը. Արտակ Գալստյան

Inchu poxvecir

 Վերջերս շատերը ինձ հարցնում են թե ինչու փոխվեցի իմ վերաբերմունքը Նիկոլի նկատմամբ:
Պատասխանում եմ ՝ ես չեմ փոխվել, այնպես ինչպես նախկինում սիրում եմ ընտանիքս, թաղս, քաղաքս, մարզս, հայրենիքս, ժողովրդիս, նրա պատմությունը և հայ մարդուն:
Այնպես ինչպես նախկինում սիրում եմ աշխատանքս, երջանիկ եմ լինում երբ հաղթում եմ որևիցե դատական գործում ՝ կարողանում եմ արդարացնել անմեղին ու ապահովել որ պատժից չխուսափի մեղավորը:
Այնպես ինչպես նախկինում ատում եմ թուրքին, սգում ցեղասպանությունը, երազում մեր ծովից ծով Հայաստանի մասին:
Այնպես ինչպես նախկինում ատում եմ նախկին իշխանություններին, ովքեր իրենց ագահությամբ և թալանով սպառեցին ազգիս հնարավորությունը իրականացնել մեր երազանքները, ցավով արձանագրեմ ատելիների շարքը ավելացավ ևս մեկ իշխանությամբ, որը դեռևս կոչվում է ներկա:
Ինչու եմ ատում Նիկոլին և իր թիմին
Նրանք խաբեցին ինձ, ժողովրդին, , քայքայեցին նախկինների քայքայած պետության վերջին սյուները, պղծեցին դպրոցները, կրոնը, մարդկային հարաբերությունը, հայի արժեքային համակարգը, սպանեցին արժանապատիվ ապրելու հայ մարդու հույսը, կործանեցին երեք լուսավոր սերունդ և փաստացի իրականացրեցին մարդկային, տնտեսական, արժեհամակարգային, մշակույթային, կրոնական ցեղասպանություն, որը ավելի սարսափելի ոճիր է քան 1915թ-ի ցեղասպանությունը:
Անցնեմ անհերքելի փաստերի
1. Իշխանությունը չվերադարձրեց ժողովրդից թալանածը այլ փայ մտավ թալանչիների հետ ժողովրդին թողնելով միայն <<ասֆալտին փռել>> անտաղանդ բեմականացումը
2. Նախկին իշխանության մարդասպանները, մարդկանց ունեզրկողները, ամնեղ մարդկանց ապօրինի դատապարտածները ոչ միայն չպատժվեցին, այլ շարունակեցին պաշտոնավարել, իսկ անմեղները դեռ բանտերում են կամ դատարաններում դեռևս պահանջում են իրենցից հափշտակածները
3. Չիրականացվեց լյուստրացիա, դատական վեթինգ, որը հանգեցրեց նրան որ նախկին թալանչիները ոչ միայն բանտերում չեն այլ այսօր ձգտում են իշխանության
4. Հայոց բանակը ավելի թուլացավ, 80-ականների զենքը փոխարինվեց 50-ականներով, այն էլ չաշխատող և առանց ռազմամթերքի, նոր էր միայն զինատեսակների անունները, վրայի ներկը: Արդյունքում պատերազմի հետևանքով գրեթե դադարեց գոյություն ունենալուց:
5. Իշխանության ապաշնորհ և կոռումպացված քաղաքականության արդյունքում ոչնչացվեց երեք լուսավոր սերունդ՝ 5000-ից ավելի զոհ, 10 000-ից ավել վիրավոր, հազարավոր անհայտ կորածներ ու հարյուրավոր գերիներ, իսկ ամենասարսափելին որ չկա ոչ մի հույս, որ ծնողը կգտնի իր զավակի դին կամ հետ կբերի իր գերի որդուն:
6. Կորցրեցինք Արցախի 75 տոկոսը, ՀՀ սահմանները բրդյա բաջկոնի պես, իր դավաճանված զինվորների տաք արյամբ լվանալուց հետո նեղացան 1100կմ/ք-ով, Հայ ժողովուրդը կորցրեց իր 30 տարվա միակ ձեռքբերումը հաղթանակի եռատոնը:
7. Ամբողջովին վերացվեց ՀՀ պետական անվտանգության համակարգը՝ երեք տարում հինգ ԱԱԾ պետի, երեք Ոստիկանապետի փոփոխությունը անխուսափելիորեն քայքայեց այդ համակարգերը
8. ՀՀ արտաքին պարտքը ավելացավ 3,5 միլիարդ դոլարով, առաջին սպառման ապրանքները և էներգակիրները թանկացան մի քանի անգամ ժողովրդին հասցնելով ծայրագույն աղքատության շեմին, կրկին խթանելով արտագաղթը:
9. Նախկիններից շատ ավելի վատ կերպով օգտագործվեց սփյուռքի ներուժը, պատերազմի ժամանակ հավաքված 180 միլիոն դոլարը չծառայեց իր նպատակին և ուղակի մսխվեց անհայտ ուղությամբ
10. Պետությունը չի կատարում իր պոզիտիվ պարտականությունը իր զոհված, վիրավորված, անհայտ կորած զինվորի նկատմամբ, չեն տրվում օրենքով սահմանված փոխհատուցումները, միևնույն ժամանակ կոռուպցիայի նոր ձևը ՝ պարգևավճարները Նիկոլի թիմակիցներին տրվում են անխափան, երեք տարում մոտ 250 միլիոն դոլար
11. Բարձացվեցին տուգանքները, չվերացվեցին արագաչափերը, կարմիր գծերը, համավարակի ժամանակ տուգանվեց մոտ 20 000 մարդ, ժողովուրդը նախկինի պես մնաց որպես տուգանվող մատերիալ՝ նյութ:
12. Ապաշնորհ հակահամաճարակային քաղաքականության արդյունքում մահացավ 4000-ից ավել մարդ, տնտեսությունը ամբողջովին քայքայվեց:
13. Սուտը և կեղծիքը դարձան պետական քաղաքականության դոկտրինա, երկրի առաջին դեմքի մակարդակով դեռևս իշխանության չեկած՝ կեղծվեց Ռոբերտ Աբաջանի պապիկը, իշխանությունից հետո՝ կեղծվեց պատերազմը, դատաիրավական փոփոխությունները՝ վեթինգը, Գևորգ Կոստանյանի հետախուզման փաստը, , ամեն փնթիի գեներալական համազգեստներ հագցնելու և ի օգուտ Նիկոլի ուղիղ եթերներ անելու միջոցով կեղծվեցին զինվորական կոչումները և պաշտոնները, կեղծվեցին զոհերի, վիրավորների, անհայտ կորածների և գերիների իրական թվերը, երկրի տնտեսական աճի և արտաքին պարտքի աճման թվերը, Հասարակությանը ներկայացրեցին զոհվածների կեղծ մայրերի, Կեղծեցին ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորը, իշխանության գալուց թաքցրեցին իրենց ակընհայտ թուրքական կողմնորոշումը, կեղծում են հայոց պատմությունը և սահմանները՝ Շուշին ադրբեջանական համարելով և սահմանները ՋՊՍ ով գծելով, Իսկանդերը 10 տոկոսով պայթելով և այլն:
14. Հայաստանի արտաքին վարկանիշը հավասարեցվեց զրոյի, ոչ մի իրեն հարգող երկրի նախագահ այլևս չի նստի Նիկոլի հետ մեկ սեղան, չի համարի նրան վստահելի գործնկեր:
15. Դպրոցներից հանվեց կրոնը և Հայ Ժողովրդի պատմությունը, տեղը ներմուծվեց մանկապղծությունը՝Ստամբուլյան և Լազերոտի կոնվենցիաները վավերացվեցին:
16. Հասարակությունը բաժանվեց սևերի ու սպիտակների, հայհոյանքը, վիրավորանքը դարձան ՀՀ սոցիալական տիրույթի միակ լեզուն, ընդ որում չխնայելով անգամ թիրախի ընտանիքին կամ մանկահասակ երեխային:
17. Այսօր առավել վտանգի տակ է հայտնվել Հայոց պետականությունը, մեր ինքնությունը, Հայի գենը, տեսակը, մեր սրբավայրերը, նախնիների գերեզմանները:
Այս ցուցակը կարելի է անվերջ շարունակել:
Բայց հիմա ցանկանում եմ հակառակ հարցը հնչեցնել ինձ փոխվելու մեջ մեղադրողներին:
Միթե այսքան անհերքելի փաստերը բավական չեն արձանագրելու, որ ես 2018թ-ին խաբնվել եմ մտածելով որ Նիկոլը կիրականացնի արժանապատիվ ապրելու մեր երազանքը, որ վերջապես երկրում կլինի արդարություն:
Միթե այսքանը բավարար չէ, որ ցանկացած հայ հասկանա, որ այսօր որ և Նիկոլը և նախկինները միասին իրագործեցին 2020թ-ի ցեղասպանությունը, որ նրանք վտանգ են բոլորիս համար, Հայի տեսակի, Հայի գենի, Հայոց պետականության և մեր ժառանգների, սեփական երկրում արժանապատիվ ապրելու իրավունքի համար:
Իսկ եթե ես այսքանը հասկանալուց հետո չփոխվեի և շարունակեի նախկին հանցագործների իրավահաջորդ Նիկոլին պաշտպանել ու համակրել, միթե ես արժանի կլինեի ինձ Հայ կոչելու կամ գոնե ինքս ինձ հարգելու, բնականաբար ոչ, ես ակամա կդառնայի նույն թուրքերի համակիրը, որոնց նպատակը իմ ժողովրդի ոչնչացումն է:
Վերը նշվածը վիրավորանք չէ դեռևս Նիկոլին հավատացողներին, սա սթափության, փաստերը ճիշտ գնահատելու, հինն ու նորը մերժելու, ազգովի համախմբվելու հուսահատ կոչ է:
Բացատրությունս գտնում եմ մանրակրկիտ է և կխնդրեի ինձ այլև չհարցնել ինչու փոխվեցի:
Փոխվեցի որովհետև Հայ եմ և այլ կերպ ապրել կամ զգալ ինձ չեմ կարող:
Արտակ Գալստյան

Ձեզ կհետաքրքրի...