ԹԻՎ 1 ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏԻ ՏԱՐԵՑՆԵՐԸ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ՍԿՍԵԼ. hraparak am

Ceranoc

 Երևանի Թիվ 1 տուն-ինտերնատում խնամյալ տարեցները այս պահին բողոքի ակցիա են անում, նրանցից որոշները հացադուլ են հայտնել։Պատճառն այն է, որ Կառավարությունը ներքին շրջանառության մեջ է դրել տուն-ինտերնատների միավորման մի նախագիծ, որով Երևանի թիվ 1 տուն-ինտերնատը և Նորքի տուն-ինտերնատը միավորվում են։ Հիշեցնենք, որ այս մասին «Հրապարակը» գրել էր շաբաթներ առաջ։

Մարտի 19-ին սոցապ նախարար Մեսրոպ Առաքելյանը աշխատանքից ազատեց Թիվ 1 տուն- ինտերնատի տնօրեն Վահան Զուրաբյանին։ Մեր հարցմանն ի պատասխան, թե ճի՞շտ է, որ ցանկանում են լուծարել Նորքի տուն-ինտերնատը և այն միավորել Թիվ 1-ի տուն- ինենատի հետ, նախարարությունից, ըստ էության, հարցին չէին պատասխանել՝ ասելով, թե «Նորքի տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ի տարեցները շարունակում են ապրել եւ խնամք ստանալ «Նորքի տուն-ինտերնատում» ։  

Նշենք, որ Թիվ 1 տուն-ինտերնատը հնարավորություն ունի տեղավորել ընդամենը 250 խնամյալի, իսկ այժմ տուն-ինետրնատներից յուրաքանչյուրում ապրում է շուրջ 200-ական տարեց։

Նշենք նաև, որ Զուրաբյանի փոխարեն նոր տնօրեն է նշանակվել, որին խնամյալները չեն ընդունում։

 

hraparak.am

Ձեզ կհետաքրքրի...