Լավրովը Չինաստան կատարած այցի ժամանակ «fckng qrntn» գրությամբ դիմակ է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Չինաստան կատարած աշխատանքային այցի ժամանակ անգլիական «fckng qrntn» գրությամբ դիմակ է կրել։ Լուսանկարը հրապարակել է РИА Новости լրատվականը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է չինական Գույլին:

Նախատեսվում է, որ երեքշաբթի նա բանակցություններ կվարի Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ: Նախատեսվում է, որ նախարարները կքննարկեն երկու երկրների ռազմավարական փոխգործակցության և բարձր մակարդակով շփումներին վերաբերող հարցեր: Ռուսաստանի ԱԳՆ-ն Լավրովի այցի նախօրեին հայտնել է, որ բացի երկկողմ հարցեր քննարկելուց, նախարարները կքննարկեն «համավարակի պայմաններում երկու երկրների գործողությունները համակարգելու մի շարք ասպեկտներ, դրանց պատճառած դժվարությունները հաղթահարելու ուղիները»:

Չինաստանից հետո Լավրովը կմեկնի Հարավային Կորեա:

 

auroranews,am

Ձեզ կհետաքրքրի...