Ներքին գործերի նախարարության ստեղծման նախագիծն առաջիկայում կքննարկվի կառավարության նիստում

NGN

Հայաստանում Ներքին գործերի նախարարության ստեղծման նախագիծը վարչապետի աշխատակազմում է, առաջիկայում կքննարկվի գործադիրի նիստում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:

«Ներքին գործերի նախարարության ստեղծման նախագիծը հիմա վարչապետի աշխատակազմում է: Կարծում եմ, որ այն երեքշաբթի օրը կքննարկվի նախարարարական կոմիտեում և կմտնի կառավարության նիստի օրակարգ կամ հաջորդ շաբաթ կմտնի և կներկայացվի ԱԺ-ին»,-ասաց Բադասյանը:

Նախարարի խոսքով՝ հիմնական քաղաքականությունը հետևյալն է՝ տարանջատել բուն Ոստիկանական գործառույթները Ոստիկանության կողմից մատուցվող քաղաքացիական բնույթի ծառայություններից: Այս առումով շատ կարևորեց, որ Ներքին գործերի նախարարության անմիջական ենթակայության տակ կգտնվեն հաշվառման քննական բաժինների հետ կապված գործառույթները, Անձնագրերի և վիզաների վարչության, Միգրացիոն ծառայության գործառույթները, որոնք պետք է էլ ավելի քաղաքացիակենտրոն դառնան: «Առհասարական ամբողջ ոստիկանությունը պետք է ունենա քաղաքացիական վերահսկողություն, ինչի ճանապարհը հենց Ներքին գործերի նախարարության ստեղծումն է»,- նշեց նա:

 Բադասյանի խոսքով՝ դրանով էլ ավելի լավ հաշվետվողականություն են ապահովում ԱԺ-ի առջև: Հիմա գույքագրվում են համապատասխան աշխատանքները, որոնք ենթադրում են շենքային պայմանների ապահովում և այլ կազմակերպչական խնդիրներ:

Ձեզ կհետաքրքրի...