EVOLUTION-ը Երևանում. 5մլրդ դոլար կապիտալիզացիա ունեցող ներդրող. Վահան Քերոբյան

Qerobyan

Վահան Քերոբյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Իմ համար, որպես բիզնեսից եկած մարդ, շատ կարևոր է իրագործել այն ամենն, ինչն խոսվում է և ստանալ արդյունքները։

Մոտ ամիսուկես առաջ հայտնեցի, որ փորձում ենք լուծել շվեդական մի խոշոր, 25մլրդ դոլար կապիտալիզացիա ունեցող ներդրողի խնդիրները՝ բացելով մուտքը Հայաստան։ Խնդիրները լուծվեցին և այսօր այդ ընկերությունը հայտարարեց իր Հայաստանյան Ստուդիայի հիմնադրման մասին։ Նման խոշոր ընկերություններն Հայաստանում կստանձնեն համաշխարհային որակի աշխատանքի կուլտուրայի և բարձրակարգ մասնագետների կադրերի դարբնոցի դերը, ուստի և օդուջրի պես անհրաժեշտ են մեր տնտեսությանը։

Ընկերության վերջին հաղորդագրությունն էլ սա է՝

EVOLUTION-ը Երևանում կբացի ուղիղ հեռարձակման ստուդիա։

Մենք ուրախ ենք հայտնել, որ շատ շուտով Հայաստանում հետաքրքիր աշխատանքային հնարավորություններ ենք առաջարկելու։

Հետևեք մեր նորություններին։

Ձեզ կհետաքրքրի...