Ծխախոտաբույսի աճեցմամբ զբաղվող Եվրոպայի երրորդ ամենախոշոր ընկերությունը գործունեությունն է սկսում Տավուշի մարզում

Cxaxotagorc
 Ծխախոտաբույսի աճեցմամբ զբաղվող Եվրոպայի երրորդ ամենախոշոր ընկերությունը կսկսի գործունեությունը Տավուշի մարզում․ կարևորելով խոշոր ներդրողներին աջակցելը՝ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպել է գործարարների հետ։
Լեհական հայտնի ընկերությունն այս բիզնեսով զբաղվում է մոտ 50 տարի՝ աշխարհի տարբեր երկրերում։ Դիտավանն ու Խաշթառակը կլինեն առաջին համայնքները, որտեղ կսկսվի փորձնական ծրագիրը։
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ընդունել է ընկերության հիմնադիր տնօրեն Միրոսլավ Պենկալային և Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչ Արսեն Հովսեփյանին։
Հայկ Չոբանյանն իր աջակցությունն է հայտնել գործարարներին և կարևորել ներդրումների ներգրավումը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման միջոցով արտահանման ծավալների աճը և կայուն տնտեսական զարգացմանը խթանելը։

Ձեզ կհետաքրքրի...