Մովսես Հակոբյանը «երեխայական» բնութագրեց վարչապետի հայտարարությունն այն մասին, թե նախկին իշխանությունները կարող էին ՍՈւ-30 կործանիչներ ձեռք բերեին, իսկ իրենք՝ հրթիռները

Mossi

 Մովսես Հակոբյանը «երեխայական» բնութագրեց վարչապետի հայտարարությունն այն մասին, թե նախկին իշխանությունները կարող էին ՍՈւ-30 կործանիչներ ձեռք բերեին, իսկ իրենք՝ հրթիռները։

«Քանի որ վարչապետն Արագածոտնի մարզում անդրադարձավ ՍՈՒ 30-ների գնման գործընթացին, ուղղակիորեն չտալով իմ անունը, ուզում եմ անդրադառնալ դրան։ Թվում է, թե դա մի երեխայական արտահայտություն է։ Նշանակում է, թե տան մի անդամը երեխայի համար հեծանիվ պետք է առնի, մյուս դետալները՝ մյուս անդամները։ Կամ մեքենան առնես, իսկ բենզինը թողնես ապագայի համար, որ ուրիշ մեկն առնի։ Անհեթեթություն է», — լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Մովսես Հակոբյանը։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտնած տեղեկությունը, որ ՍՈՒ-30 ՍՄ կործանիչները ձեռք են բերվել առանց զինամթերքի:

«Մեզ ասում են ինչի՞ եք ինքնաթիռ առել։ Այո՛, մենք ինքնաթիռ առել ենք, և, այո՛, հրթիռները չենք հասցրել մինչև պատերազմը ձեռք բերել։ Բա ինքնաթիռները դուք ձեռք բերեիք, որ մենք էլ հասցնեինք հրթիռները ձեռք բերեինք։ Բա ինչի՞ 26 տարվա պետությունը չի ունեցել կործանիչ ավիացիա», — Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի բնակիչների հետ հանդիպմանն ասել էր Փաշինյանը։

 

auroranews

Ձեզ կհետաքրքրի...