Բա ճիշտ ենք արել, հլը ավելի շատ պետք ա տանք ոստիկաններին. Սիմոնյանը՝ պարգևավճարների մասին

Khrakhusanqner

Պետական այն մարմինները, որոնք կկատարեն, կգերակատարեն իրենց աշխատանքը, պետք է խրախուսվեն և խրախուսվելու են, այլ տարբերակ աշխարհում չկա, խորհրդարանում արձագանքելով պարգևավճարների թեմային՝ ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: 

«Թարգեք էլի էս խոսակցությունները, խնդրում եմ», — ասաց Սիմոնյանը: 
Անդրադառնալով ոստիկաններին պարգևատրելու մասին խոսակցություններին՝ ասաց. 

«17 գործընկերների ներկայացուցիչներից մեկն ասում է՝ ոստիկաններին պարգևավճար են տվել: Բա ճիշտ ենք արել, հլը ավելի շատ պետք ա տանք ոստիկաններին: Իսկ ըտեղ, որ մարդիկ կանգնում են, գումար չե՞ք բաժանում, օղի, ուտելիք չե՞ք բաժանում»: 

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ պաշտոնյաները պարգևատրվել են նաև պատերազմի թեժ շրջանում:

Ձեզ կհետաքրքրի...