«Նման սուտ նույնիսկ Շարմազանովից ու Աշոտյանից լսած չկայի». Դանիել Իոաննիսյան

Ionisyan

 Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գևորգ Գորգիսյանը խորհրդարանում քիչ առաջ հայտարարեց, որ 2018-ի ԱԺ-ում ձեռք էր բերվել կոնսենսուս, որ Ընտրական օրենսգիրքը պետք է սահմանի բաց համամասնական ընտրակարգ (երևի նկատի ունի իրենց առաջարկած համապետական ռեյտինգային ընտրակարգը), իսկ «Դանիել Իոաննիսյանը տապալեց այդ կոնսենսուսը, և իր պատճառով օրենսգիրքը չընդունվեց»:

Նման սուտ նույնիսկ Շարմազանովից ու Աշոտյանից լսած չկայի:

2018 թվականին Կառավարության ծրագրով նախատեսվել էր սովորական համամասնական ընտրակարգ: Դա քաղհասարակության ու բազում քաղաքական ուժերի՝ դեռևս 2016-ին ձեռք բերված կոնսենսուսի շարունակությունն էր:

ԱԺ-ում դրան հստակ կողմ էին ՔՊ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն: ՀՀԿ-ն էլ՝ մե՛կ կողմ էր, մե՛կ դեմ էր: «Լուսավոր Հայաստանը» առաջարկում էր համապետական ռեյտինգային ընտրակարգ, բայց նույնիսկ իրենք չէին պնդում այդ մոտեցումը և վերջում կողմ քվեարկեցին սովորական համամասնականին: Զզվելի է: Պարզապես զզվելի է»:

Ձեզ կհետաքրքրի...