Դատարանը վարույթ է ընդունել Վազգեն Մանուկյանի վերաբերյալ քրեական գործը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի վերաբերյալ քրեական գործը։
Դատական տեղեկատվական համակարգից հայտնում են, որ քրեական գործը մակագրվել է դատավոր Վահե Միսակյանին:
Նշենք՝ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը), և որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Մարտի 9-ին նրան առաջադրված մեղադրանքը լրացվել է: