Երևանյան լճում հայտնաբերված տղամարդը ականատես էր եղել Հրազդանի կիրճում մեկ այլ սպանությանը, որից հետո նրան նույնպես սպանել և գցել էին գետը.

Akanates

Արդեն 5 ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի պետ Սարգսյանի գլխավորությամբ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի և ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ Հրազդան կիրճում՝ Հրազդան գետի մոտ 1.5 կմ-անոց հատվածում, որոնողական աշխատանքներ են կատարում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարներն ու ոստիկանները որոնում են այս տարվա մարտի 7-ին որպես անհայտ կորած 38-ամյա Էդգար Ա-ի դին։ Նրա սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակում մարտի 22-ին Երևանյան լճում ոստիկանները, փրկարարներն ու քննիչները հայտնաբերել էին տղամարդու դի, որը, ըստ SHAMSHYAN.com-ի հավաստի տեղեկությունների, ականատես է եղել, թե ինչպես են Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ կապանցուն սպանել և գցել գետը, ինչից հետո նրան սպանողները տվյալ ականատեսին նույնպես սպանել են։ Այս պահին ոսստիկաններն ու փրկարարները Հրազդանի կիրճում շարունակում են սպանված կապանցու դիակի որոնողական աշխատանքները և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ սպանությանն ականատես, սպանված վկայի ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 22-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սիմոն Հարությունյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտակ Հախինյանի որոշմամբ ձերբակալվել էին Երևանի բնակիչ, 54-ամյա Ջանիկ Վ.-ն, Հրազդան քաղաքի բնակիչ,  31-ամյա Արմեն Ու.-ն, առանց բնակության վայրի 35-ամյա Սամվել Պ.-ն և Արագածոտնի մարզի բնակիչ,  28 ամյա Թաթուլ Մ.-ն:   Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջիններս կասկածվում էին Կապան քաղաքի բնակիչ, այս տարվա մարտի  7-ից որպես անհայտ կորած, 38-ամյա Էդգար Ա.-ին սպանելու մեջ:   Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մարտի 10-ին ոստիկանության Շենգավիթի բաժին էր դիմել Սաթինե Բ.-ն և հայտնել, որ մարտի 7-ին՝ երեկոյան, եղբայրը՝ Էդգար Ա.-ն, Երևան քաղաքի Գործարանային մետրոյի մոտակայքից անհայտ կորել էր:  Նույն օրը ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավթի, Մալաթիայի և կենտրոնական բաժինների քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները սկսել էին որոնողական աշխատանքներ և մարտի 19-ին Էդգար Ա.-ին սպանելու կասկածանքով նշված անձինք բերման էին ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին,  որտեղ  նրանցից մեկը  խոստովանել էր, թե ինչպես էր տեղի ունեցել դեպքը:  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանությունը տեղի էր ունեցել Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ գտնվող Հրազդանի կիրճում, որից հետո Էդգար Ա.-ի դին նետել էին գետը, իսկ հետո Երևանյան լճում հայտնաբերվել էր այն: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Ձեզ կհետաքրքրի...